Արտաշատի բժշկական կենտրոն

Ակնարկ նվիրված բժիշկ Արշակ Արմենակի Շահվերդյանին

Ներկայացնում ենք բժիշկ Արշակ Արմենակի Շահվերդյանին՝  մաշկային վիրաբույժ, մաշկաբան-վեներոլոգ, ընդհանուր վիրաբույժ։ Բժիշկ Արշակ Շահվերդյանը Հայաստանում մաշկային վիրաբուժության և «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության զարգացման առաջատար մասնագետներից է։ 2019 թվականից իրականացնում է ընդհանուր վիրաբուժական գործունեություն։ 2021 թվականին հիմնել է «Արտաշատի բժշկական կենտրոնի» մաշկային վիրաբուժության ծառայությունը՝ ներդնելով մաշկային վիրաբուժության ժամանակակից կազմակերպման և բուժման սկզբունքները։ 2025 թվականին դարձել է Հայաստանում […]

Համայնքապետարանում հյուրընկալել են Արտաշատի ԲԿ աշխատակիցներին

Բուժաշխատողի օրվան ընդառաջ այսօր համայնքապետարանում հյուրընկալվեցին Արտաշատի բժշկական կենտրոնի և գյուղական ամբուլատորիաների մի շարք աշխատակիցներ։ Համայնքի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մկրտչյանը և Հրայր Հակոբջանյանը, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային աշխատակիցները, բուժաշխատողներին փոխանցեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և աշխատակազմի ջերմ շնորհավորանքներն ու երախտագիտության խոսքերը՝ նրանց ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով այս մարդասիրական առաքելության կարևորությունն ու նշանակությունը։ […]

Ակնարկ նվիրված բժշկուհի Սվետլանա Զադոյանին

Այսօր ձեզ ուզում եմ պատմել մի հրաշալի կնոջ, մեծատառով Բժշկուհու, նվիրված ու լուսավոր անհատականության մասին՝ հարգարժան Տիկին Զադոյանի մասին։ Նա այն բացառիկ մարդկանցից է, որոնց մասին խոսելիս միայն լավն ու գեղեցիկն է գալիս մտքիդ։ Տիկին Զադոյանը ոչ միայն Արտաշատի թերապիայի բաժնի հմուտ և փորձառու վարիչն է, այլ նաև մի իսկական մարդ, ում սրտում ապրում են […]

Արտաշատի ԲԿ-ում իր մասնագիտական ծառայություններն է մատուցելու մեծ պահանջարկ վայելող բժշկուհի՝ Վարսենիկ Բաբլոյանը

Varsenik Babloyan

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ արձակուրդից հետո Արտաշատի ԲԿ-ում իր մասնագիտական ծառայություններն է մատուցելու բոլորիս կողմից սիրված և մեծ պահանջարկ վայելող բժշկուհի՝ Վարսենիկ Գագիկի Բաբլոյանը: Բժշկուհին իրականացնում է հետևյալ հետազոտությունները՝ ✅Պարանոցային անոթների դուպլեքս հետազոտություն ✅Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն ✅Վերին վերջույթների դուպլեքս հետազոտությու ✅Որովայնի անոթների դուպլեքս հետազոտություն ✅Հոդերի ՈւՁՀ (բոլոր տեսակի) ✅Որովայնի օրգանների ՈւՁՀ ✅Փոքր կոնքի […]

Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար մամագրաֆիկ հետազոտության ծրագիր

Ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար մամագրաֆիկ հետազոտության ծրագիր։ Ծրագրի շահառեւ են` կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներ չունեցող, գանգատներ չունեցող 45֊68 տարեկան կանայք, որոնք ընդգրկված են բնակչության հատուկ խմբերում կամ սոցիալական փաթեթի շահառու են։ Սքրինինգային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է. Դիմել առողջապահության առաջնային պահպանման օղակ, […]

MOM Center-ը այցելեց Արտաշատի բժշկական կենտրոն

Այսօր MOM Center ֊ը այցելեց«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ։ Հանդիպումը վարեց ԵՊԲՀ թիվ 1 ամբիոնի դասախոս, կրծքով սնուցման հարցերով ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային փորձագետ Սուսաննա Հարությունյանը և կրծքով սնուցման ազգային փորձագետ՝ Ռուզաննա Մկրտչյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին․ Կենտրոնում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները Կրծքով սնուցման կարևոր սկզբունքներն ու առավելությունները Յուրաքանչյուր այցից հետո կընտրվի մեկ մասնակից , ով […]

«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ — ի աշխատակիցները մասնակցությունն են ունեցել լաբորատոր որակի կառավարման համակարգի ներդրման ծրագրին

Սիրով տեղեկացնում ենք, որ «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի աշխատակիցներ՝ փոխտնօրեն՝ Ա․Մահտեսյանը, ԱՓԲ վարիչ՝ Ա․ Մարգարյանը, Համակարգչային ծրագրերի կառավարիչ՝ Լ․ Համբարձումյանը իրենց մասնակցությունն են ունեցել լաբորատոր որակի կառավարման համակարգի ներդրման ծրագրին։ Հուլիսի 3-ին «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում մեր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր AMAS (Որակի Կառավարման Համակարգի Խորհրդատվություն միջազգային ISO ստանդարտներին համապատասխան) թիմի կողմից, իսկ […]

Արտաշատի ԲԿ-ում իրականացվեցին անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ

Հուլիսի 4-ին` «Մելանոմայի օրերը Հայաստանում» առողջապահական լայնածավալ արշավի շրջանակներում Արտաշատի բժշկական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ բարձրորակ մասնագետներին և մեր մաշկաբան Ruzan Safaryan, Հայաստանի միակ մաշկային վիրաբույժ դոկտոր Արշակ Շահվերդյանը, զննեցին և ախտորոշեցին մի շարք չարորակ և բարորակ նորագոյացություններ։ Արդյունքում պլանավորվեցին հայտնաբերված նորագոյացությունների վիրահատական միջամտություններ։ Համատեղ ուժերով Արտաշատի բժշկական կենտրոնի տարածքում իրականացվեցին […]

Անվճար բուժզննում՝ Արարատի մարզի բնակիչների համար

«Մելանոմայի օրեր Հայաստանում» լայնածավալ արշավի շրջանակներում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մասնագետները, Արարատի մարզպետի աշխատակազմի հետ աջակցությամբ, կայցելեն Արարատի մարզ՝ կազմակերպելով անվճար մասնագիտական ծառայություններ մարզի բնակիչների համար։ Միջոցառումը կկայանա 2025 թվականի հուլիսի 4-ին։ Անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ՝ Արարատի մարզի բնակչության համար։ Հետազոտություններն իրականացվելու են հուլիսի 4-ին, սկսած ժամը 10:30-ից «Արտաշատի բժշկական […]