Ներկայացնում ենք բժիշկ Արշակ Արմենակի Շահվերդյանին՝ մաշկային վիրաբույժ, մաշկաբան-վեներոլոգ, ընդհանուր վիրաբույժ։
Բժիշկ Արշակ Շահվերդյանը Հայաստանում մաշկային վիրաբուժության և «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության զարգացման առաջատար մասնագետներից է։
2019 թվականից իրականացնում է ընդհանուր վիրաբուժական գործունեություն։
2021 թվականին հիմնել է «Արտաշատի բժշկական կենտրոնի» մաշկային վիրաբուժության ծառայությունը՝ ներդնելով մաշկային վիրաբուժության ժամանակակից կազմակերպման և բուժման սկզբունքները։
2025 թվականին դարձել է Հայաստանում և Կովկասում առաջին մասնագետը, ով իրականացրել է մաշկի չարորակ ուռուցքի հեռացում «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության մեթոդով, ինչպես նաև ներդրել է այս տեխնոլոգիան նաեւ «Արտաշատի բժշկական կենտրոնում»՝ հիմք դնելով երկրում այս բարձր մասնագիտացված ուղղության զարգացմանը։
Մասնագիտական վերապատրաստումներ է անցել աշխարհի առաջատար երկրների` ԱՄՆ-ի, Թայվանի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Եվրոպայի մի շարք բժշկական կենտրոններում ։
2025 -26 թվականներին ավարտել է Եվրոպայում «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության առաջադեմ վերապատրաստման ծրագիրը, նույն թվականին ԱՄՆ-ից ժամանած «Մոհս» վիրաբույժների հետ համատեղ իրականացրել է բարեգործական վիրահատություններ Հայաստանում։
2026 թվականից հանդիսանում է «Եվրոպական մաշկաբանության և վեներոլոգիայի ակադեմիայի» (EADV) և Եվրոպական «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ։
Գիտական հոդվածների հեղինակ և միջազգային մասնագիտական գիտաժողովների հրավիրյալ խոսնակ է՝ ներկայացնելով «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության, մաշկային վիրաբուժության և դերմատոօնկոլոգիայի ոլորտներում միջազգային փորձը։
Բժիշկ Շահվերդյանի մասնագիտական գործունեության հիմքում դրված են ապացուցողական բժշկությունը, միջազգային չափանիշներին համապատասխան վիրաբուժական օգնությունը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը՝ հանուն յուրաքանչյուր պացիենտի լավագույն բուժական արդյունքի։
Բժիշկ Արշակ Շահվերդյանի գործունեությունը նշանակալի ներդրում է Հայաստանում և տարածաշրջանում մաշկային վիրաբուժության ու «Մոհս» միկրոգրաֆիկ վիրաբուժության զարգացման գործում՝ համադրելով միջազգային փորձը, գիտական գործունեությունը և նորարարական կլինիկական մոտեցումները։