Արտաշատի բժշկական կենտրոն

Համայնքապետարանում հյուրընկալել են Արտաշատի ԲԿ աշխատակիցներին

Բուժաշխատողի օրվան ընդառաջ այսօր համայնքապետարանում հյուրընկալվեցին Արտաշատի բժշկական կենտրոնի և գյուղական ամբուլատորիաների մի շարք աշխատակիցներ։

Համայնքի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մկրտչյանը և Հրայր Հակոբջանյանը, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային աշխատակիցները, բուժաշխատողներին փոխանցեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և աշխատակազմի ջերմ շնորհավորանքներն ու երախտագիտության խոսքերը՝ նրանց ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով այս մարդասիրական առաքելության կարևորությունն ու նշանակությունը։

Բարձր գնահատելով բժշկական կենտրոնի և ամբուլատորիաների գործունեությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործում նրանց ունեցած ներդրումը՝ համայնքի ղեկավարի անունից ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով։

Ջերմ ընդունելության և ցուցաբերված ուշադրության համար բոլորի անունից շնորհակալություն հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աղասի Մահտեսյանը՝ նշելով, որ համայնքի ղեկավարի հոգատար վերաբերմունքն ու գնահատանքը նոր խթան են բուժաշխատողների համար՝ առավել մեծ նվիրումով շարունակելու իրենց պատասխանատու և պատվաբեր առաքելությունը։

Facebook
Twitter
Telegram