ԴՈՒՊԼԵՔՍ հետազոտությունը գործելու է նաև պետպատվերի շրջանակներում

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ ԴՈՒՊԼԵՔՍ հետազոտությունը գործելու է նաև պետպատվերի շրջանակներում՝ սոցիալապես անապահով հատուկ խմբերին պատկանող շահառուների համար։ Հետազոտությունը կիրականացվի բժիշկ՝ Էմմա Դալլաքյանի կողմից։
ԲԿ–ում գործում է համակարգչային շերտագրման շուրջօրյա ծառայություն

Սիրելի՜ արտաշատցիներ, ուրախությամբ հայտնում ենք, որ Արտաշատի բժշկական կենտրոնում գործում է համակարգչային շերտագրման շուրջօրյա ծառայություն (КТ): Շնորհիվ Առողջապահության նախարարության` հիվանդանոցը ծառայությունը կմատուցի նորագույն 2025 թվականի ամերիկյան արտադրության հայտնի General Electric մոդելի ամբողջովին նոր սարքավորումով: Հատուկ շնորհակալություն ՀՀ ԱՆ նախարար՝ Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan)֊ին և ՀՀ առողջապահության նախարարություն -ը Արարատի մարզի բնակչությանը նման աջակցություն ցուցաբերելու համար։ […]