Արտաշատի բժշկական կենտրոն

Հարգելի բարեկամներ, ուրախ ենք ձեզ ողջունելու «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կայքում, որտեղ կարող եք գտնել ամբողջական տեղեկատվություն մեր աշխատանքների և ԲԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Մեր Կենտրոնը հագեցած է ժամանակակից և բարձրորակ ախտորոշիչ ու բուժական սարքավորումներով, այստեղ իրենց ծառայություններ են մատուցում բարձրակարգ մասնագետներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լավագույնս ու որակյալ իրականացնել ինչպես Արտաշատի տարածաշրջանի, այնպես էլ Արարատի մարզի բնակիչների բուժսպասարկումը:

Մեր այցելուներին ենք ներկայացնում ծառայությունների լայն ու բազմապրոֆիլ տեսականի՝ ապահովելով նաև անհատական ու սրտացավ մոտեցում յուրաքանչյուրի համար:

Մենք ուրախ ենք ըստ արժանվույն հոգ տանելու, որպեսզի դուք պահպանեք կյանքում ամենաթանկը՝ առողջությունը:

Մեր մասին

Արտաշատի հիվանդանոցը հիմնվել է 1920 թվականին, նախկինում կոչվել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, որի կազմի մեջ մտել են շրջանի գյուղական ամբուլատորիաները և բուժմանկաբարձական կետերը:

1979 թվականին սկսվել և 1982 թվականին ավարտվել է 240 /երկու հարյուր քառասուն/ մահճակալանոց տիպային եռահարկ հիվանդանոցի կառուցումը և հանձնվել շահագործման, որը գործում է առ այսօր: