Արտաշատի հիվանդանոցը հիմնվել է 1920 թվականին, նախկինում կոչվել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, որի կազմի մեջ մտել են շրջանի գյուղական ամբուլատորիաները և բուժմանկաբարձական կետերը:
1979 թվականին սկսվել և 1982 թվականին ավարտվել է 240 /երկու հարյուր քառասուն/ մահճակալանոց տիպային եռահարկ հիվանդանոցի կառուցումը և հանձնվել շահագործման, որը գործում է առ այսօր:
2016 թվականին Արտաշատի բժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել է Համաշխարհային բանկի օգնությամբ, որը բացվել է 2018 թվականի հոկտեմբեր ամսին և հագեցած է ժամանակակից բուժտեխնիկայով և սարքավորումներով:
2019 թվականի մայիս ամսից Արտաշատի բժշկական կենտրոնը համալրվել Է համակարգչային շերտագրման գերժամանակակից սարքով /KT/, իսկ վիրաբուժական բաժանմունքում օգոստոս ամսից վիրահատությունները կատարվում են լապարասկոպիկ եղանակով:
© 2025 - artashatmc.am / Բոլոր իրավունքները պաշտպանված են: