Այսօր MOM Center ֊ը այցելեց«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ։ Հանդիպումը վարեց ԵՊԲՀ թիվ 1 ամբիոնի դասախոս, կրծքով սնուցման հարցերով ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային փորձագետ Սուսաննա Հարությունյանը և կրծքով սնուցման ազգային փորձագետ՝ Ռուզաննա Մկրտչյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին․
- Կենտրոնում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները
- Կրծքով սնուցման կարևոր սկզբունքներն ու առավելությունները
Յուրաքանչյուր այցից հետո կընտրվի մեկ մասնակից , ով կստանա բացառիկ հնարավորություն՝
- Անցնելու 8-օրյա անվճար որակավորման դասընթաց
- Ստանալու համապատասխան մասնագիտական կրեդիտներ
- Պաշտոնապես գործելու որպես կրծքով սնուցման խորհրդատու՝առանց որևէ խոչընդոտի։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և «Հովնանյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։