Մանկաբուժական բաժանմունքը վերաբացված կենտրոնի կազմում իր դռներն է բացել մարզի, մասնավորապես Արտաշատի տարածաշրջանի մանկական ազգաբնակչության համար և լայն ծավալով բուժօգնություն է կազմակերպում 0-18 տարեկան երեխաներին։
Հարմարավետ պալատները՝ հագեցած երեխաների բուժման անհրաժեշտ պարագաներով և համապատասխան դեղորայքով դրական լիցք են հաղորդում հիվանդ մանուկներին և հարազատներին։ Հոգատար անձնակազմը անում է ամեն ինչ, որ հիվանդ երեխան շրջապատված լինի ջերմությամբ և տուն վերադառնա բարի հիշողություններով և լիովին ապաքինված։
Թթվածնային կենտրոնացված բաշխմամբ, նեբուլայզերներով և սպեյսերներով հագեցած և ինհալյացիոն ժամանակակից չափորոշիչներով ու ուղեցույցերով առաջնորդված ինտենսիվ թերապիան մեր բաժանմունքում եկել է փոխարինելու ավանդական, սակայն ժամանակավրեպ, ոչէֆեկտիվ, երեխաների համար ‹‹դաժան›› սրսկումներով ու կաթիլայիններով ուղեկցվող բուժումներին, ինչը էականորեն բարձրացրել է բուժման էֆեկտիվությունն ու վերականգնել մայրերի և բալիկների վստահությունը բժիշկների հանդեպ։
Սրա մասին են խոսում բաժանմունքում բուժված մանուկների քանակի հարաճուն թվերը։ Երեխան պետք է բուժվի հաճույքով, չկտրվելով իր առօրյայից և խաղերից նույնիսկ պրոցեդուրաների ժամանակ-ահա մեր կենտրոնի կարգախոսը ուղղված երեխաների առողջությանը։