Արտաշատի բժշկական կենտրոն

Կանանց կոնսուլտացիա

Կանանց կոնսուլտացիան իրականացնում է տարածաշրջանի կանանց մանկաբարձա-գինեկոլոգիակա օգնությունը, որն ընդգրկում է հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողությունը, նրանց սոցիալ-հոգեբանական աջակցությունը, ֆիզիկական նախապատրաստումը ծննդաբերական պրոցեսին:

Բաժինն ունի բարձրակարգ ուլտրաձայնային ծառայություն, օգտվում է հիվանդանոցի լաբորատոր լայնածավալ ծառայություններից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բոլոր նեղ մասնագետների խորհրդատվություններից:

Բաժինն ունի Մայրության Դպրոց, որտեղ հղիները ծանոթանում են հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում իրենց ճիշտ խնամքին և հիգիենային, ծննդաբերական գործունեությանը և շրջաններին, կրծքով կերակրման գործընթացին և նորածնի ճիշտ խնամքին: Մեր բաժնում կատարվում է նաև դեռահասների և կանանց զննում, հետազոտում և բուժում, ժամանակակից հակաբեղմնավորիչների կիրառում և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելում:

Կանանց կոնսուլտացիայի բաժինը պատրաստ է յուրաքանչյուրին ընդունել և սպասարկել իր հոգատար և բարեհամբույր անձնակազմով:

Մեր մասնագետները

Բեգլարյան Սերինե

մանկաբարձ-գինեկոլոգ

Ղազարյան Ազատուհի

մանկաբարձ-գինեկոլոգ

Նազարյան Վարդուհի

մանկաբարձ-գինեկոլոգ

Սամսոնյան Հայկուհի

մանկաբարձ-գինեկոլոգ (բաժանմունքի վարիչ)

Փիլոյան Հայկանուշ

մանկաբարձ-գինեկոլոգ

Ծառայությունների արժեքները

Կանանց կոնսուլտացիայի վճարովի ծառայություններ
Խորհրդատվություն նախնական դեղորայքային նշանակմամբ
5000
Բժշկական  խորհրդատվություն հետագա  3 այցով
10000
Կոլպոսկոպիա
5000
Սպեցիֆիկ ինֆեկցիաների բուժում
10000
Ոչ սպեցիֆիկ ինֆեկցիաների բուժում
5000
Ներարգանդային պարուրակի տեղադրում
25000
Ներարգանդային պարուրակի հանում
10000
Պտղի  կարդիոտոպոգրաֆիա
2000
Արգանդի խոռոչից ասպիրատի վերցնում
5000
Արգանդի  պարանոցի ԴԷԿ
20000