Արտաշատի բժշկական կենտրոն

Մանկաբուժական բաժանմունք

Մանկաբուժական բաժանմունքը վերաբացված կենտրոնի կազմում իր դռներն է բացել մարզի, մասնավորապես Արտաշատի տարածաշրջանի մանկական ազգաբնակչության համար և լայն ծավալով բուժօգնություն է կազմակերպում 0-18 տարեկան երեխաներին։

Հարմարավետ պալատները՝ հագեցած երեխաների բուժման անհրաժեշտ պարագաներով և համապատասխան դեղորայքով դրական լիցք են հաղորդում հիվանդ մանուկներին և հարազատներին։  Հոգատար անձնակազմը անում է ամեն ինչ, որ հիվանդ երեխան շրջապատված լինի ջերմությամբ և տուն վերադառնա բարի հիշողություններով և լիովին ապաքինված։

Թթվածնային կենտրոնացված բաշխմամբ, նեբուլայզերներով և սպեյսերներով հագեցած և ինհալյացիոն ժամանակակից չափորոշիչներով ու ուղեցույցերով առաջնորդված ինտենսիվ թերապիան մեր բաժանմունքում եկել է փոխարինելու ավանդական, սակայն ժամանակավրեպ, ոչէֆեկտիվ, երեխաների համար ‹‹դաժան››  սրսկումներով ու կաթիլայիններով ուղեկցվող բուժումներին, ինչը էականորեն բարձրացրել է բուժման էֆեկտիվությունն ու վերականգնել մայրերի և բալիկների վստահությունը բժիշկների հանդեպ։

Սրա մասին են խոսում բաժանմունքում բուժված մանուկների քանակի հարաճուն թվերը։ Երեխան պետք է բուժվի հաճույքով, չկտրվելով իր առօրյայից և խաղերից նույնիսկ պրոցեդուրաների ժամանակ-ահա մեր կենտրոնի կարգախոսը ուղղված երեխաների առողջությանը։

Մեր մասնագետները

Գրիգոր Շադյան

մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Էլյա Մամիկոնյան

մանկաբույժ (բաժանմունքի վարիչ)

Ծառայությունների արժեքները