Արտաշատի բժշկական կենտրոն

Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար մամագրաֆիկ հետազոտության ծրագիր

Ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։

Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար մամագրաֆիկ հետազոտության ծրագիր։

Ծրագրի շահառեւ են` կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներ չունեցող, գանգատներ չունեցող 45֊68 տարեկան կանայք, որոնք ընդգրկված են բնակչության հատուկ խմբերում կամ սոցիալական փաթեթի շահառու են։

Սքրինինգային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.

Դիմել առողջապահության առաջնային պահպանման օղակ, որտեղ հաշվառված եք, և Ձեր բժիշկը կուղեգրի կամ Անձը կարող է հերթագրվել նաև ինքնուրույն` առանց ընտանեկան բժշկին այցելելու արմեդ հավելվածի միջոցով։

Մեկ հետազոտությունը կյանք է փրկում ծրագրին միացել են նաև Արտաշատի ԲԿ֊ի կանանց կոնսուլտացիայի և պոլիկլինիկայի բուժաշխատողները։

Please enter a valid URL
Facebook
Twitter
Telegram