Արտաշատի բժշկական կենտրոն

MOM Center-ը այցելեց Արտաշատի բժշկական կենտրոն

Այսօր MOM Center ֊ը այցելեց«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ։ Հանդիպումը վարեց ԵՊԲՀ թիվ 1 ամբիոնի դասախոս, կրծքով սնուցման հարցերով ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային փորձագետ Սուսաննա Հարությունյանը և կրծքով սնուցման ազգային փորձագետ՝ Ռուզաննա Մկրտչյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին․

  • Կենտրոնում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները
  • Կրծքով սնուցման կարևոր սկզբունքներն ու առավելությունները

Յուրաքանչյուր այցից հետո կընտրվի մեկ մասնակից , ով կստանա բացառիկ հնարավորություն՝

  • Անցնելու 8-օրյա անվճար որակավորման դասընթաց
  • Ստանալու համապատասխան մասնագիտական կրեդիտներ
  • Պաշտոնապես գործելու որպես կրծքով սնուցման խորհրդատու՝առանց որևէ խոչընդոտի։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և «Հովնանյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Facebook
Twitter
Telegram