Արտաշատի բժշկական կենտրոն

«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ — ի աշխատակիցները մասնակցությունն են ունեցել լաբորատոր որակի կառավարման համակարգի ներդրման ծրագրին

Սիրով տեղեկացնում ենք, որ «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի աշխատակիցներ՝ փոխտնօրեն՝ Ա․Մահտեսյանը, ԱՓԲ վարիչ՝ Ա․ Մարգարյանը, Համակարգչային ծրագրերի կառավարիչ՝ Լ․ Համբարձումյանը իրենց մասնակցությունն են ունեցել լաբորատոր որակի կառավարման համակարգի ներդրման ծրագրին։

Հուլիսի 3-ին «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում մեր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր AMAS (Որակի Կառավարման Համակարգի Խորհրդատվություն միջազգային ISO ստանդարտներին համապատասխան) թիմի կողմից, իսկ ծրագրի ողջ ընթացքում առավել բարձր ակտիվություն և ներգրավվածություն ցուցաբերած մասնակից՝ Լ․ Համբարձումյանին հանձնվել է «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» հատուկ հավաստագիր և թիմի կողմից պատրաստված խորհրդանշական նվեր։


Please enter a valid URL
Facebook
Twitter
Telegram