Արտաշատի ԲԿ Ընդունարանի և Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը (Էմերջենսի) գործում է կենտրոնի վերաբացման առաջին իսկ օրվանից, իր վրա վերցնելով կենտրոն դիմած հիվանդներին առաջին բժշկական և մասնագիտական բուժօգնության ծանր առաքելությունը։
Բաժանմունքի ակտիվ գործունեությունը կիսով չափ նվազեցնում է ստացիոնար բուժօգնության և մոտ 80%-ով վերակենդանացման բաժանմունքում բուժման անհրաժեշտությունը, որն արդյունք է շուրջօրյա տքնաջան և պրոֆեսիոնալ աշխատանքի։
Երիտասարդ և խոստումնալից անձնակազմով և բազմափորձ ղեկավարությամբ հագեցած բաժանմունքը պատրաստ է աշխատել ցանկացած ծանրաբեռնվածությամբ և լիարժեք կազմակերպել արտակարգ ռեժիմների դեպքում լայնածավալ և համարժեք բուժօգնությունը։